AM
27 December 2017 - 09:49 AMT

Վին Դիզելը` 2017-ի ամենաշահութաբեր դերասան

«Ֆորսաժ 8»-ի («The Fate of the Furious») հաջողության շնորհիվ ամերիկացի դերասան Վին Դիզելը դարձել է 2017-ի ամենաշահութաբեր դերասանը: Այդ է վկայում Forbes-ի վարկանիշը՝ հիմնված Box Office Mojo կայքի տվյալների վրա: Կայքը հետևում է կինովարձույթում ֆիլմերի հավաքած գումարներին:

Ըստ պարբերականի, սուպերհերոսներն ու ջեդայները վատ շահույթ չեն բերում կինովարձույթին, սակայն այնուամենայնիվ առավել շահութաբեր են էքշն-ֆիլմերի դերասանները:

Վարկանիշի 2-րդ հորիզոնականում Դուեյն Ջոնսոնն է՝ նույնպես «Ֆորսաժ 8»-ի շնորհիվ, իսկ երրորդ տեղում «Հրաշք կինը» ֆիլմի գլխավոր դերակատար Գալ Գադոտն է: Նրա արդյունքին մեծապես նպաստել է նաև մասնակցությունը «Արդարության լիգային» :

Առաջին տասնյակում են նաև դերասաններ Էմմա Ուոթսոնը, Ջոնի Դեպը, Դեյզի Ռիդլին, Թոմ Հոլանդը, Քրիս Փրեթը, Քրիս Հեմսվորթը և Ջոն Բոյեգան:

Ավելի վաղ Forbes-ը կազմել էր 2017-ի ամենագերագնահատված դերասանների ցանկը, որը գլխավորում է հոլիվուդյան դերասան Մարկ Ուոլբերգը: «Հայրենասերի օրը» ֆիլմի համար նրան $68 մլն կանխավճար է տրվել, որը գերազանցել է ֆիլմի համաշխարհային վարձույթից ստացված գումարը: