AM
9 January 2018 - 13:30 AMT

Հայտնի երգչուհի Ջոս Սթոունը տպավորված է հայկական գինու համով

Հանրահայտ բրիտանացի ջազ երգչուհի Ջոս Սթոունը Pop Matters միջազգային առցանց ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ հնարավորության դեպքում անպայման պետք է փորձել հայկական գինին:

Պատասխանելով հարցին, թե բազմաթիվ երկրներում լինելուց հետո ինչն է, որ կցանկանար միշտ իր հետ լիներ, երգչուհին առանձնացրել է հայկական գինին:

«Հայաստանում գինի փորձեցի, որը մատուցվեց կերամիկական կուժով: Դա շատ բնորոշ է այդ տարածաշրջանին: Հնարավորության դեպքում անհրաժեշտ է անպայման փորձել այդ գինին: Ցավոք ես, միշտ չէ, որ կարող եմ գինի խմել, քանի որ չեմ խմում ելույթի նախորդ օրը», – ասել է երգչուհին:

Ջոս Սթոունը Հայաստան է այցելել 2016 թվականի հոկտեմբերին՝ որպես «Երևան Ջազ Ֆեստ» միջազգային փառատոնի հյուր: