AM
22 Հունվար 2018 - 10:32 AMT

Հունվարի 24-27-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: