AM
18 September 2002 - 18:16 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԱԿՏԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը դիմել է ԱՄՆ-ին կոչով` ամբողջովին վերացնել Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը, որը արգելում էր Վաշինգտոնին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: ԱՄՆ էներգետիկայի նախարար Սփենսեր Աբրահամի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը նշել է, որ Բաքվի համար դա քաղաքական հարց է: Նա ընդգծել է, որ աշխարհառազմավարական կարեւորություն ներկայացնող անվտանգության եւ կայունության հարցերում Ադրբեջանը ԱՄՆ օգնության եւ աջակցության կարիքն ունի: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կարեւոր նշանակություն է տալիս Կովկասի տարածաշրջանի խաղաղությանը: