AM
19 Փետրվար 2018 - 07:43 AMT

ՀՀ և ՌԴ-ն գործակցում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում

Աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:Փետրվարի 19-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: