AM
18 September 2002 - 13:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԻՐԱՔՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ, ԱՍԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հայաստանը շահագրգռված է իրաքյան խնդրի խաղաղ կարգավորման մեջ: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն Հայաստանում Իրաքի գործերի նորանշանակ հավատարմատար Տարիկ Մուհամմադ Յահյայի հետ հանդիպման ընթացքում: Հայաստանի վարչապետը ողջունել է Իրաքի ղեկավարության վերջին որոշումը` ՄԱԿ-ի միջազգային տեսուչների Իրաք վերադառնալու թույլտվության վերաբերյալ, ինչը զերծ կպահի երկիրը ռազմական միջամտությունից: