Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Երեւանում գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը այսօր քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես խոսվել է տնտեսական եւ ռազմատեխնիկական բնագավառում երկու երկրների փոխգործակցության մասին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ ռուս-վրացական հարաբերություններին Պանկիսի կիրճում ստեղծված իրավիճակի համատեքստում: