Երեւանում այցով գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին է հանձնել Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ուղերձը, որը վերաբերում է Պանկիսի կիրճի իրավիճակին: Հանդիպմանը նաեւ քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Թեւզաձեի խոսքերով` նման հարաբերությունների զարգացմանը կարեւոր խթան է հանդիսացել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այցը Վրաստան: