2018 թվականին միայն Նովրուզի տոներին Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը մոտ 20%-ով աճել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն:
2017 թվականին Հայաստան է այցելել 220.000 իրանցի զբոսաշրջիկ, ինչը 16%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նովրուզի ընթացքում դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքով պայմանավորված մարտ-ապրիլ ամիսներին, իրականցվող կանոնավոր չվերթներին զուգահեռ, «Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ղեշմ էյր» ավիաընկերությունները կիրականացնեն նաև հավելյալ 40 չվերթ։






