Tbilisi Open Air 2018 բաց երկնքի տակ միջազգային երաժշտական փառատոնը կանցկացվի Թբիլիսիում հունիսի 22-24-ը:
3 օր շարունակ Լիսի լճից ոչ հեռու՝ Lisi Wonderland-ում, ավելի քան 70 երաժիշտ հանդես կգա, այդ թվում բրիտանական Moloko խումբը, բրիտանացի կատարող Tom Odell-ը, իռլանդական Rejjie Snow խումբը, վրացուհի Salio-ն:
2018-ին փառատոնը 4 բեմ կունենա՝ Main Stage, Night Stage, Golden Stage, Private Bay Stage: Ըստ կազմակերպիչներին, 2018-ին շեշտը կդրվի վրաց կատարողների վրա, հայտնում է «Sputnik Գրուզիան»:
Տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 17-ից:
Առաջին անգամ Tbilisi Open Air-ն անցկացվել է 2009-ին, դա ամենամեծ նմանատիպ փառատոնն է տարածաշրջանում: Տարբեր տարիներին փառատոնին մասնակցել են «Լենինգրադ» խումբը, Զեմֆիրան, բրիտանական Placebo և Morcheeba կոլեկտիվները: