AM
7 Ապրիլ 2018 - 09:07 AMT

Սանկտ Պետերբուրգից Երևան թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել

Սանկտ Պետերբուրգից Երևան թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ, 1979 թվականին ծնված ուղևորը մահացել է սրտի կանգի հետևանքով. նա հիվանդություն է ունեցել:

«Օդանավի անձնակազմը բուժօգնություն է ցույց տվել ուղևորին: Ուղևորների թվում նաև բժիշկ է եղել, ով նույնպես փորձել է փրկել ուղևորի կյանքը, սակայն չի հաջողվել», – նշեց Սաթենիկ Հովհաննիսյանը: