AM
9 July 2003 - 17:07 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉԻՆ

Ադրբեջանը առանց նախնական պայմանների հայկական կողմին է փոխանցել անհետ կորած համարվող հայկական Այգեշատ գյուղի բնակիչ Ռոբերտ Միհրանյանին, որը, ինչպես պարզվել է, հունիսի 29-ին մոլորվել էր սահմանամերձ անտառում: Հանձնումը տեղի է ունեցել երեկ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում: