AM
16 September 2002 - 18:22 AMT

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Առաջիկայում Պրահայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, Վրաստանը հադես կգա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իր ցանկության մասին պաշտոնական հայտարարությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նրա խոսքերով, մոտ ժամանակներս Թբիլիսիում սպասում են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին, որոնց հետ կանցկացվեն մանրամասն խորհրդատվություններ մի շարք հարցերի, այդ թվում նաեւ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ: