Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 21-ի առավոտից բերման է ենթարկում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարներին Երևանի փողոցներից:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ոստիկանությունում, ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել բողոքի ցույցի 62 մասնակից:
Նրանց տարել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ:
Երևանում արդեն 9-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաները ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ընդդիմադիր շարժումը, կոչ է արել ակցիայի մասնակիցներին ապրիլի 21-ին բողոքի ակցիան սկսել 7-րդ մասիվից:






