AM
16 September 2002 - 14:07 AMT

ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն: Այցի ընթացքում կքննարկվեն համագործակցության հարցեր Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ: Նախատեսվում են Դ.Թեւզաձեի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մանուկյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Բանակցությունների արդյունքում ենթադրվում է փաստաթղթերի ստորագրում: