AM
26 April 2018 - 09:38 AMT

ՀՅԴ 3 նախարարի պաշտոնակատար ու 2 մարզպետ հրաժարական են տվել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:

Իրենց պաշտոններից հրաժարվել են նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

Ավելի վաղ, ՀՅԴ-ն հայտարարել էր ՀՀԿ-ի հետ իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին՝ «հաշվի առնելով առկա իրավիճակը»: