«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը կշարունակի բողոքի զանգվածային ակցիաները մինչև Փաշինյանը ժամանակավոր կառավարության վարչապետ ընտրվի: Այդ մասին նա ապրիլի 25-ին ասել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում:
Փաշինյանը չի հրաժարվի ցույցեր հավաքելուց, եթե Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, թույլ չտա նրան վարչապետ դառնալ: Պատասխանելով այն հարցին, թե իրենից բացի մեկ այլ թեկնածու տեսնում է այդ պաշտոնում՝ Փաշինյանն ասել է. «Այդ հարցն այսօր արդեն լուծվել է հրապարակում»:
Ապրիլի 25-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել հերթական հանրահավաքը, որն ըստ, կազմակերպիչների, ամենամարդաշատն էր: Նրա մասնակիցները հավանություն են տվել ընդդիմադիր գործչի բոլոր պահանջներին:
Ապրիլի 25-ին ԵԼՔ դաշինքը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Հայտնի դարձավ նաև, որ դեռևս իշխող ՀՀԿ-ն պատրաստ է առանց նախապայմանների քննարկել ընդդիմության օրակարգը:ՀՀ ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: