AM
26 Ապրիլ 2018 - 12:45 AMT

ԱՄՆ-ից վիրաբույժը Երևանում մաշկի գերաճի և խալերի անվճար հեռացում կիրականացնի

Մայիսի 23-ից 26-ը «Կոսմետիկ գեղեցկություն» բարեգործական նախագծի շրջանակում Հայաստան կայցելի Ամերիկյան վիրաբույժների խորհդի կողմից երաշխավորված վիրաբույժ Մարիա Ազիզյանը, ով անվճար բժշկական ծառայություններ կտրամադրի: Մասնավորապես, նա մաշկի տեսանելի գերաճի և տգեղ խալերի հեռացում կիրականացնի:

Բժիշկ Ազիզյանը նաև մաշկի վնասվածքների մասով անվճար խորհրդատվություն կանցկացնի:

Կոսմետիկ այդ աշխատանքները կիրականացվեն Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում:

Գրանցվել կարող են բոլորը, բայց քանի որ տեղերը սահմանափակ են, պետք է նախապես զանգահարել (043) 152-552 հեռախոսահամարով և հերթագրվելու:

Դիմողներից կպահանջվի հիվանդության պատմությունն ու ալերգիայի առկայության մասին տեղեկություններից բացի իմանալ նաև բոլոր այն դեղորայքների անվանումները, որոնք նրանք ընդունում են:

Բոթեքս/ֆիլերներ կամ կնճիռները վերացնող սրսկումներ չեն առաջարկվելու:

Մարիա Ազիզյանը Բոստոնում իր մասնավոր կլինիկան ունի, որտեղ տարբեր տեսակի մաշկային պրոցեդուրաներ է կատարում, ինչպես կոսմետիկ, այնպես էլ քաղցկեղային: Նա Ամերիկյան բժշկական ասոցիացիայի և Վիրաբույժների ամերիկյան քոլեջի անդամ է: