AM
27 Ապրիլ 2018 - 13:12 AMT

Փաշինյանն իր համախոհներին թույլ չի տվել գառ «մատաղ անել» իր առաջ

Ապրիլի 27-ին ՀՀԿ-ի իշխանության դեմ պայքարող ընդդիմությունը ավտոերթով շարժվել է ՀՀ երկրորդ քաղաք Գյումրի: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճանապարհին իրեն ողջունող հարակից բնակավայրերից մեկի բնակիչներին չի թողել գառ «մատաղ անել»:

Նա ասել է, որ այդ գառը պետք է գնա իր հոտի հետ արածելու:

Գյումրիում Ժամը 18:00-ին հանրահավաք է տեղի ունենալու: Իսկ ապրիլի 28-ին ընդդիմությունը ավտոերթով շարժվելու է Վանաձոր, իսկ ապրիլի 29-ին վերադառնալու է Երևան: