AM
1 May 2018 - 16:28 AMT

Վահրամ Բաղդասարյան․ ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Փաշինյանին

Հանրապետական կուսակցությունը չի քվեարկելու միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք դեմ ենք քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը՝ փորձելով կասեցնել այն վտանգավոր ալիքը, որն արագորեն կլցվի մեր երկիրը», – նշել է նա։

Ավելի վաղ ՀՅԴ «Դաշնակցություն» և «Ծառուկյան» դաշինք կուսակցությունների ղեկավարները հայտնեցին, որ նշված կուսակցությունները քվեարկելու են Փաշինյանի օգտին: