AM
3 May 2018 - 14:44 AMT

Փաշինյանը մի շարք դեսպանների հետ է հանդիպել

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։

«Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին», – գրել է Փաշինյանը Facebook-ում։

«Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն», ասել է նա։