AM
10 Մայիս 2018 - 16:20 AMT

Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրեն

ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք», – ասաց Փաշինյանը:

Բացի այդ, Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն Ոստիկանության և ԱԱԾ փոփոխությունների արդյունքները», – եզրափակեց վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ազատվել էին պաշտոններից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրերի համաձայն, որոնց առաջարկն արել էր վարչապետ Փաշինյանը: