AM
11 May 2018 - 14:49 AMT

Արարատ Միրզոյանը՝ առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձյան, ԵԼՔ-ից պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ: Այդ մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից: