Ռուսական «Զարուբեժստրոյմոնտաժ» ընկերությունը պատրաստ է մի շարք ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են էներգետիկան, շինարդյունաբերությունը` տեղական հումքի եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ: Այդ մասին հայտարարել է «Զարուբեժստրոյմոնտաժ» ԱՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Բաբայանցը` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում: Այդ կապակցությամբ «Զարուբեժստրոյմոնտաժ» ընկերությունը ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ կստորագրի համապատասխան արձանագրություն` մտադրությունների մասին: Հայաստանի վարչապետը հավաստիացրել է ռուսական ընկերության ներկայացուցիչներին այդ ծրագրերի իրագործմանը հայկական կառավարության աջակցություն ցույց տալու պատրաստակամության մեջ: