Ադրբեջանը պետք է պատրաստ լինի վճռական միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Գյանջա իր այցի ընթացքում: Նրա խոսքերով, Ադրբեջանը ցանկացած գնով կազատագրի իր «օկուպացված տարածքները»: Դրա հետ մեկտեղ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռեւս սպառված չեն, եւ բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների Քիշնեւյան գագաթնաժողովի շրջանակներում, որը կկայանա հոկտեմբերի 7-ին: