AM
13 September 2002 - 14:03 AMT

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ

Այսօր Հայաստան է ժամանում Հարավային Կովկասի հարցերով Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոյռոլոն: Այցի շրջանակներում նախատեսվում են ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենի հանդիպումները երկրի պաշտոնական անձանց հետ: Նշենք, որ մինչ այդ Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակում տեղեկացրել էին, որ Դաուսեթ Կոյռոլոյի Երեւան այցի ընթացքում «կպարզաբանվի ՀԲ-ի դիրքորոշումը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման հարցում»: