AM
4 Հունիս 2018 - 08:04 AMT

Սուրենավանի մոտ 2 սահմանախախտ է ձերբակալվել

Մայիսի 31-ին Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում, Սուրենավան բնակավայրի շրջանում, ռուսաստանցի սահմանապահները ձերբակալել են 2 անհայտ անձի, որոնք ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը։

Պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ ջոկատը սեղմ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է սահմանախախտներին: Նրանք օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։

Այժմ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար, հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: