AM
5 June 2018 - 07:36 AMT

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 13-ին Երևան կժամանեն

Հունիսի 13-ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա նաև հայտնել է, որ հունիսի 18-19-ին Հայաստան կայցելի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը: Ծրագրված են հանդիպումներ ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության ղեկավարության հետ: