AM
12 June 2018 - 08:54 AMT

Նարեկ Բաբայանը՝ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Նարեկ Բաբայանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։ Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ», – նշվում է որոշման նախագծում:

Ավելի վաղ, իր դիմումի հիման վրա պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր Արման Սահակյանը: