AM
14 June 2018 - 06:43 AMT

Մոսկվայի Կարմիր հրապարակում ՖԻՖԱ-ի ԱԱ գալա-համերգն էր. Փաշինյանը ևս ներկա էր

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ներկա են եղել Կարմիր հրապարակում ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ երկների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրանք քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և գործակցությանը վերաբերող հարցեր: