AM
14 June 2018 - 07:58 AMT

Անուբաղ Համբարյանն ազատվել է փոխոստիկանապետի պաշտոնից. Նրա փոխարեն նշանակվել է Վարդան Մովսիսյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անուբաղ Համբարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վարդան Մովսիսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասիՎարդան Մովսիսյանին նշանակելՈստիկանության պետի տեղակալ», – մասնավորապես նշվում է հրամանագրում: