AM
12 September 2002 - 17:12 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐՔԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԻՇՆԵՎԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հերքել է մինչեւ ԱՊՀ երկրների ղեկավարների, հոկտեմբերի 7-ին Քիշնեւում կայանալիք, գագաթնաժողովը իր հայ գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թուրանը» , Գյանջա մեկնելուց առաջ Ալիեւը նման հրապարակումներն անվանել է «արմատական ընդդիմադիր թերթերի երեւակայության արգասիքը»: «Չի կարելի այդչափ անխիղճ եւ բարոյազուրկ լինել»,- իր վրդովմունքն է արտահյտել Ալիեւը զանգվածային լրատվամիջոցների «զրպարտությունների» կապակցությամբ: