AM
25 Հունիս 2018 - 14:33 AMT

Սերժ Սարգսյանի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Համացանցում, ավելի վաղ, տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ուժայինները խուզարկում Ալեքսանդր Սարգսյանին:

Ավելի վաղ, Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին: