AM
29 June 2018 - 14:17 AMT

Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այս մասին հայտնում է Բրյուսելում ՀՀ դեսպանության թվիթերյան միկրոբլոգը:

Հունիսի 29-ին Լեհաստանի Սենատը նույնպես միաձայն քվեարկությամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Համաձայնագիրը վավերացրել է Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: