AM
2 July 2018 - 12:38 AMT

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանն ամենաարյունալին ու դաժանը կլինի

Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թերները հայտարարել է, որ «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանն ամենաարյունալին ու դաժանը կլինի սերիալի պատմության մեջ:

«Չէ որ սա «Գահերի խաղն» է: Այն ավելի արյունահեղ կդառնա, ավելի շատ մահեր կլինեն, վերջին եթերաշրջանն ավելի զգացմունքային ու լարված կլինի, նախորդների համեմատ»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն Esquire-ի վրա հղումով:

Դերասանուհին հավելել է, որ իրեն ուրախացրել է այն, թե ինչպես է ավարտվում իր կերպարի՝ Սանսա Սթարկի պատմությունը: «Ես միշտ զգացել եմ, որ նա սովորում է և հարմարվում: Եվ ինչ-որ պահի դա պետք է նրան վերածեր մարտնչող կերպարի: Ես շատ գոհ էի, երբ դա տեղի ունեցավ և շատ ուրախ եմ այն առնչությամբ, թե ինչպես զարգացավ նրա սյուժետային գիծը»,-ասել է դերասանուհին:

Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով:Վերջին եթերաշրջանը նախատեսվում է հեռարձակել 2019-ի գարնանը: