AM
3 Հուլիս 2018 - 11:08 AMT

2020-ին ՀՀ-ում մարդահամար կանցկացվի

2020 թվականին Հայաստանում մարդահամար է անցկացվելու: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 4-ի նիստի օրակարգում:

Դրա անցկացման նպատակով կառավարությունը ՀՀ վիճակագրական կոմիտեին պետական բյուջեից մոտ 90 մլն դրամ կհատկացնի:

«Մարդահամարի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 1999 թվականի հոկտեմբերի 12-ին: Վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: