AM
12 September 2002 - 13:45 AMT

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԵՂՍԱԿԻՑԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

1981 թվականին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի նկատմամբ կատարված մահափորձի առնչությամբ մեղադրվող` Թուրքիայի քաղաքացի Օրալ Սելիքը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Թուրքիայի խորհրդարանի նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Բացի այդ, նա պատրաստվում է հիմնել իր կուսակցությունը: «Ես կլինեմ աղքատների, որբերի եւ գործազուրկների աչքը, ականջները եւ ձայնը»,- հայտարարել է Սելիքը: