AM
16 July 2018 - 07:38 AMT

ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպելու է ՄԱԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 15-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու Յորք է մեկնել ՀՀ պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ արտաքաին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նա ասել է, եր նախարար Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, հայտնում է Aysor.am-ը։

«Հուլիսի 16-ին ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը», – ասել է Տիգրան Բալայանը՝ մանրամասնելով, որ այն ներկայացնում է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և Հայաստանի փորձը։

Բալայանի խոսքով՝ այս զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար` ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը։