AM
11 September 2002 - 17:40 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն վստահություն է հայտնել, որ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո «Երեւանն ու Անկարան կշարունակեն այս տարի սկսված երկխոսությունը»: Վարդան Օսկանյանը հիշեցրել է, որ բանակցությունները ընդհատվել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմաիլ Ջեմի հրաժարականից հետո: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Օսկանյանը հույս է հայտնել, որ այս տարի սկսված հայ-թուրքական շփումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների բարելավմանը: