«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանը կթողարկվի 2019 թվականի առաջին կեսին։ Այդ մասին հայտարարել է HBO ընկերության ծրագրերի տնօրեն Քեյսի Բլոյսը, գրում է ՌԻԱ Նովոստին The Hollywood Reporter-ի վրա հղումով։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ սերիալի վերջին սերիաները կցուադրվեն 2019-ի ամռանը:
Սերիալի վերջին սեզոնը բաղկացած է լինելու 6 մասից, թողարկման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ։
Բլոյսը պատմել է, որ հեռուստաընկերությունն արդեն պատվիրել է «Գահերի խաղի» փրիքվելի պիլոտային սերիան։ «Նկարահանումները կսկսենք 2019-ի առաջին քառորդում»,-ասել է նա:
Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով: «Գահերի խաղը» ստացել է 38 «Էմմի» մրցանակ։