Կատարի պետության էմիր Շեյխ Համադ բին Խալիֆ Ալ Թանին կայցելի Հայաստան մոտ ապագայում: Այդ մասին նա տեղեկացրել է Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանին, որը համատեղության կարգով ներկայացնում է Հայաստանը Կատարում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի նախագահի Կատար այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման գործընթացը: Հայաստանի դեսպանը հանդիպել է նաեւ Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Ահմադ բին Ջասեմ Ալ Թանիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են Երեւան-Դոգա ուղիղ ավիաչվերթների իրականացմանը, Հայաստան-Կատար համատեղ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին, եւ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: