AM
17 August 2018 - 08:36 AMT

Վարչապետի 100 օրն ու նախկին էլիտայի «ջարդը»

Մանվել Գրիգորյան – ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ, կալանավորված է:

Հայկ Սարգսյան – ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին, մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, կալանավորված է:

Նարեկ Սարգսյան – ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին, մեղադրվում է ապօրինի զենք և թմրանյութեր պահելու, մարդ առևանգելու մեջ, հետախուզվում է:

Լևոն Սարգսյան– ՀՀ երրորդ նախագահի եղբայր, մեղադրվում է կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ, հետախուզվում է:

Նարեկ Սարգսյան – ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի որդին, մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, հետախուզվում է:

Անի Սարգսյան – ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի դուստրը, մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, ստորագրություն է տվել չհեռանալու մասին:

Վաչագան Ղազարյան– ՀՀ երրորդ նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ, մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, ավելի քան $2 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ռոբերտ Քոչարյան – ՀՀ երկրորդ նախագահ, մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, ազատության մեջ է:

Յուրի Խաչատուրով – ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, գրավի դիմաց ազատ է արձակվել:

Միքայել Հարությունյան – ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, հետախուզվում է:

Արմեն Գևորգյան – ՀՀ նախկին փոխվարչապետ, մեղադրվում է արդարադատության իրականացմանը միջամտնելու, Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու մեջ, ստորագրություն է տվել չհեռանալու մասին:

Հենրիկ Աբրահամյան– ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, մեղադրվում է ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ, կալանավորված է:

Դավիթ Համբարձումյանը և եղբայրը – Մասիսի քաղաքապետ, ՀՀ նախկին ոստիկանապետի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանի փեսա, մեղադրվում է Թավշյա հեղափոխության օրերին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, երկուսն էլ կալանավորված են:

Անահիտ Ֆարմանյան – ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատագամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը, Շիրակի համալսարանի նախկին պրոռեկտոր, մեղադրվում է ուսանողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեջ, հետախուզվում է:

Տրդատ Խաչատրյան- ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, մեղադրվում է ապօրինաբար պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: