AM
18 Օգոստոս 2018 - 07:11 AMT

Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, որոշումը հրապարակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում։

«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին», – նշել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Օգոստոսի 16-ի կառավարության նիստում որոշվել էր կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետն ու ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել: