AM
6 Սեպտեմբեր 2018 - 12:34 AMT

ՀՀ նախագահն ընդունել է հայտնի տնտեսագետ Կյել Նորդստրյոմին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Միջազգային բիզնես ինստիտուտի պրոֆեսոր Կյել Նորդստրյոմին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների, նոր աշխարհում ազգերի՝ առավել մրցունակ լինելու և այլ հարցերի շուրջ: