AM
17 Սեպտեմբեր 2018 - 06:52 AMT

Իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվականի խմբագրությունը

Իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

Նա ասաց, որ մանրամասները կներկայացնի ավելի ուշ:

Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։