Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում Հայաստանից զորակոչիկներ չկան, եւ այնտեղ պարտադիր զինծառայություն են անցնում բացառապես ԼՂՀ քաղաքացիները: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի 40 տոկոսը պայմանագրային ծառայողներ են, այդ թվում նաեւ Հայաստանից: Նախարարի խոսքերով, ԼՂՀ պաշտպանության բանակը կայացել է եւ նվազագույն ժամկետում կարող է բերվել մարտական պատրաստության: