AM
25 Սեպտեմբեր 2018 - 07:19 AMT

Լևոն Երանոսյանին կանչել են ՀՔԾ

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին PanARMENIAN.Net – ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Երանոսյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով», – ասաց Օհանջանյանը։

Նա չմանրամասնեց, թե ինչ գործով է Երանոսյանը կանչվել ՀՔԾ՝ հավելելով, որ այդ մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։