AM
2 Հոկտեմբեր 2018 - 08:24 AMT

Ֆրանկոֆոնիայի գալա-համերգի ավարտական մասը նվիրված է լինելու Ազնավուրին

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Երևնաում կայանալիք գալա-համերգի ավարտական մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։30-ին, Հանրապետութան հրապարակում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:

Նա նշել է, որ ուղիղ կապի մեջ են Ելիսեյան պալատի հետ, հայտնում է Aysor.am-ը:

«Կան որոշակի առաջարկներ, որոնք դեռևս քննարկման փուլում են գտնվում, ես չեմ բացառում, որ կլինեն աշխարհահռչակ աստղեր, որոնք կցանկանան իրենց մասնակցությունը բերել», – ասել է նա։

Մելիքյանը նշել է, որ համերգին կլինեն աշխարհահռչակ երգիչներ՝ այդ թվում՝ Անժելիկա Կիժոն, Մելոդի Գարդոն։«Անշուշտ, Զազը պետք է ժամանի Ֆրանսիայից», – ասել է նա։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում գալա-համերգին պետք է մասնակցեր նաև Շառլ Ազնավուրը:

2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն:

Ընթերցեք նաև. Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը