ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Համապատասխան որոշումը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Ավելի վաղ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը այլևս չի զբաղեցնում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը:
Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Առկա է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Նա, դուստրը՝ Անի Սարգսյանը, և որդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ: