AM
2 October 2018 - 18:54 AMT

Փաշինյան․ Եթե պատգամավորներից որևէ մեկն ուզի գնալ, թողեք՝ գնա

Եթե պատգամավորներից որևէ մեկն ուզենա հեռանալ ԱԺ տարածքից, հավաքվածները պիտի անարգել թույլ տան նրան անել դա։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ից ուղիղ հեռարձակում մտնելով։

«Որևէ մեկի անձնական արժանապատվությունը, էլ չեմ ասում՝ ֆիզիկական անվտանգությունը, չպետք է տուժի», – նշել է նա։

Նա հավելել է, որ պատգամավորներին չի կարելի վիրավորել, անգամ եթե նրանց կողմից վիրավորանք հնչի։